Հասմիկ Կարապետյանն այս տարի կամուսնանա՞
Հասարակություն
Հասմիկ Կարապետյանի ընտրյալ ունենալու լուրը բավականին շատ քննարկվեց հասարակության կողմից: Նրա և երաժիշտ Շանթ Կիրմիզյանի հարաբերությունները շարունակում են մնալ հանրության քննարկման կիզակետում:
ESem.am-ին տված ամանորյա բլից հարցազրույցում Հասմիկն ասել էր, որ ցանկանում է մայրանալ այս տարի: Երգչուհու ամանորյա ցամնկությունը նոր քննարկումների տեղիք տվեց: Ընթերցողները խնդրում են ճշտել' արդյոք երգչուհին այս տարի ամուսնանալու է, թե պատրաստվում է միայնակ մայր դառնալ:
Խոսակցությունները պարզաբանելու համար զրուցեցինք Հասմիկի հետ, ով մեզ ասաց, որ ինքն ու սիրելին առայժմ հստակ ծրագրեր չունեն ամուսնության վերաբերյալ. «Ինչ վերաբերում է մայրանալու ցանկությանս, դա բնությունից է տրված յուրաքանչյուր կնոջ: Ես ամեն տարի էլ ունեմ այդ ցանկությունը: Ասել եմ իմ ամանորյա շատ գեղեցիկ ցանկությունը, որը նորմալ է: Երբ սիրում ես, սիրված ես լինում, ուզում ես նաև բալիկ ունենալ: Իսկ երբ որոշենք ամուսնանալ, մարդիկ կիմանան այդ մասին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ