Նա համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող միակ դաշնակցականն է, որից դեռ չեն ազատվել
Հայկական Մամուլ
Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը մտադիր է ազատվելու դիմում գրել: Նա համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող միակ դաշնակցականն է, որից դեռ չեն ազատվել:
Երբ Բաղդասարյանի մտադրության մասին զեկուցվել է Տիգրան Սարգսյանին, վերջինս, ի հեճուկս իրեն անխնա քննադատող դաշնակցականների, դրական է արտահայտվել Բաղդասարյանի մասնագիտական որակների ու փորձի մասին եւ ցանկություն է հայտնել նրան օգտագործել այլ ոլորտում:
Ըստ մեր աղբյուրի, վարչապետը մտադիր է նրան նշանակել Նարեկ Սարգսյանի ղեկավարած՝ կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար: Իսկ Բաղդասարյանի ազատվելը հիմնավորում են հոգնածությամբ:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ