Միացյալ Թագավորության ռազմական կցորդն ԱԻՆ-ում
ԱՐԽԻՎ
Հունվարի 29-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիկ Ուիկլիսին և բրիտանական դեսպանատան ռազմական հարաբերությունների հարցերով սպա Սերգեյ Միրզոյանին:
Քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիներն ու հեռանկարները:
Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Կարապետյանը նախանշեց այն հիմնական ուղղությունները, որոնցով կողմերը կարող են արդյունավետորեն համագործակցել.
• ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անգլերեն լեզվի ուսուցման կենտրոնի հիմնում և անգլերենի ուսուցում միջազգային փրկարարական աշխատանքների համար նախատեսված փրկարարական ստորաբաժանումների համար,
• համագործակցություն սահմանափակ կարողություններով անձանց համար մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում աշխատանքային ենթակառուցվածքների ստեղծման հարցերում:
Փոխգնդապետ Ուիկլիսը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անգլերեն լեզվի ուսուցման կենտրոնի ստեղծումը, փրկարարական աշխատանքներում փորձի փոխանակումը, աղետներին արձագանքման հարցերով փորձագետների տրամադրումը, համատեղ վարժանքների անցկացումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)