ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Ուկրաինայի դեմ
ԱՄՆ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Բարաք Օբամայի վարչակազմը պատժամիջոցներ է պատրաստում Ուկրաինայի կառավարության անդամների ու ընդդիմության առաջնորդների դեմ:
Պատժամիջոցների փաստաթուղթը դեռևս վերջնական համակարգման չի դրվել, սակայն իրավիճակի սրման դեպքում կարող է արագ պատրաստվել:
Որոշ ամերիկացի օրենսդիրներ ավելի վաղ հայտարարել էին, որ Կոնգրեսը կարող է պատժամիջոցներ սահմանել ուկրաինական իշխանությունների դեմ՝ կապված Կիևի ցուցարարների հանդեպ կոշտ գործողությունների գործադրման հետ:
Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել բռնության կիրառմանն առնչություն ունեցող ուկրաինացի պաշտոնատար անձանց` ԱՄՆ մուտքի այցագրերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ