«Վեսթ Հեմը» նախորդ դարի ֆուտբոլ էր ցուցադրում. Մոուրինյու
Սպորտ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Վեսթ Հեմի» (0:0) դեմ տեղի ունեցած խաղից հետո նշել է, որ հյուրերը ողջ ուժով փորձում էին պահպանել ոչ-ոքի արդյունքը:
«Վեսթ Հեմը» ողջ խաղի ընթացքում ժամանակ էր ձգում ինչպես կարողանում էր: Նրանք շատ երկար էին փոփոխություններ կատարում: Դա նախորդ դարի ֆուտբոլ էր: Արդյունքը մեզ համար լավագույնը չէր: Չեմ սիրում շատ քննարկել մրցավարական որոշումները: Կարող եմ ասել, որ Վիլյանի դեղին քարտն անտեղի էր: Մրցակիցն ամբողջ սրտով պաշտպանվում էր, ինչի համար նրանց կարելի է հարգել: Կարծում եմ` նման խաղերը Պրեմիեր լիգայի համար լավագույն գովազդը չէ»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ