Բրահիմին ոչ մի ակնկալիք չունի Ժնևում ընթացող բանակցություններից
Մերձավոր Արևելք
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հայտնել է, որ որևէ առաջընթաց չի նկատում Ժնևում ընթացող միջսիրիական բանակցություններից: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ես շատ ուրախ եմ, որ մենք նախկինի նման բանակցում ենք, սակայն Սիրիայի կառավարության ու ընդդիմության պատվիրակությունները քննարկել են նաև անցումային կառավարության ձևավորմանն առնչվող հարցեր»,-ասել է Բրահիմին:
Նա նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկել են երկրում հումանիտար օգնությանն առնչվող հարցեր, ինչը հատկապես վերաբերում է Հոմսին, որտեղ դեռ շարունակվում են բանակցությունները ՄԱԿ-ի ու Սիրիայի իշխանությունների միջև:
Այնումենայնիվ, Լախդար Բրահիմին մեծ առաջընթաց դեռ չի տեսնում, սակայն հույս ունի, որ ինչ-որ արդյունքի կհասնեն բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ