«Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել Ադրիան Ռամոսին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է ամռանը ձեռք բերել «Հերտայի» ֆուտբոլիստ Ադրիան Ռամոսին: Այս մասին տեղեկացնում է Sport1.de-ն:
28-ամյա կոլումբացին ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է մրցաշրջանի ավարտին լքել իր ներկայիս ակումբը, չնայած` իր գործող պայմանագիրն ավարտվում է 2015թ-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը 11 գոլ է հեղինակել Գերմանիայի առաջնության 18 խաղում:
Նշենք, որ «Հերտան» ֆուտբոլիստին տրանսֆերը վաճառելու առաջարկ դեռ չի ստացել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ