«Բարսային» տիտղոսից բաժանում է երեք խաղ. Մարտինո
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մազիչ Խերարդո Մարտինոն Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Լևանտեի» նկատմամբ հաղթանակից հետո (5:1) նշել է, որ կատալոնյան ակումբին տիտղոսից բաժանում է երեք խաղ:
«Առաջին 15 րոպեն ինձ անհանգստացնում էին: Արդյունքում կարողացանք ստեղծել գոլային շատ պահեր: Կցանկանայի շնորհակալություն հայտնել այն 25 հազար երկրպագուներին, որ այդ ուշ ժամին եկել էին մարզադաշտ: Այժմ «Բարսային» տիտղոսից բաժանում է երեք խաղ»,-Մարտինոյի խոսքը մեջբերում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ