Վիկտոր Յանուկովիչը հիվանդանոց է տեղափոխվել
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը արձակուրդ է վերցրել և տեղափոխվել հիվանդանոց:
«Ուկրաինայի նախագահը սրտանոթային ու սուր շնչառական հիվանդության ախտանիշով գտնվում է հիվանդանոցում»,-ասել է Պետական վարչության բժշկական հարցերով փոխտնօրեն Ալեքսանդր Օրդան:
Украинская правда-ն փորձել է հեռախոսակապ հաստատել նախագահի մամլո քարտուղարի հետ և մեկնաբանություններ ստանալ, սակայն ոչ ոք չի պատասխանել:
Վիկտոր Յանուկովիչի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն