«Ռիբերին «փողոցային» ֆուտբոլիստ է, ում պետք է ցույց տալ թույլատրելիի սահմանը». Հայնկես
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը գերմանական մամուլին տված հարցազրույցում անդրադարձել է կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին և նշել.
«Երկու տարվա ընթացքում Ռիբերին մեծ ֆուտբոլիստ է դարձել: Մինչ այդ նա այդպիսին չէր: Նա «փողոցային» ֆուտբոլիստ է: Ֆրանկին անհրաժեշտ է իրեն պաշտպանված զգալ: Նրան պետք է, որ իրեն ուշադրություն դարձնեն: Ռիբերիին միշտ պետք է ցույց տալ թույլատրելիի սահմանը: Անհավանական է` ինչպես նա վիճեց Ռոբենի հետ Չեմպիոնների լիգայի շրջանակներում` «Ռեալի» դեմ տեղի ունեցած խաղում, տուգանայինի իրացման համար»,-նշել է Հայնկեսը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ