Քաղաքապետարանի անդրադարձը` Անահիտ Բախշյանի բաց նամակին
Հասարակություն
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Նամակը վերաբերում է քաղաքապետի շնորհավորանքին, որն ուղղված է դպրոցի` դատապարտված նախկին տնօրենին:
Լուրեր.com-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ դա եղել է աշխատակցի անփութության պատճառով:
«Շատ գեղեցիկ և բարի ավանդույթ կա Երևանի քաղաքապետարանում, որ քաղաքապետը քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակցի շնորհավորում է ծննդյան օրվա կապակցությամբ, այդ թվում նաև` դպրոցների տնօրեններին, մանկապարտեզների, մշակութային օջախների տնօրեններին: Անձնական շնորհավորանքների ստորագրման ցանկը ներկայացվում է անձնակազմի կառավարման բաժնի կողմից: Այդ բաժնի աշխատակիցներից մեկի անփութության պատճառով` նախկին տնօրենի անունը մնացած է եղել ցանկում և շնորհավորանքը ներկայացվել է քաղաքապետին` ստորագրման: Այստեղ զուտ անփութություն է եղել, ինչի պատճառով հիմա այս պատմությունն է: Ամեն դեպքում նաև ուզում եմ նշել, որ այդ անփութության համար տվյալ աշխատակիցն աշխատակազմի քարտուղարի կողմից խիստ զգուշացում է ստացել, որ նման դեպքերն այլևս բացառվեն»,-ասաց Արթուր Գևորգյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ