Թեհրանում նշվել է Հայոց բանակի տոնը
Հասարակություն
Հունվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հայ ակումբի սրահում կազմակերպվել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին մասնակցել են Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սպայական կազմի ներկայացուցիչներ, Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների զինվորական կցորդներ, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հանդիսությանը հրավիրված են եղել նաև իրանահայ երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի թեմակալ առաջնորդները, Իրանում Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդը, Իսլամական խորհրդարանում իրանահայ պատգամավորները, Թեհրանի հայոց Թեմի ազգային մարմինների, «Ալիք» հաստատության և ազգային կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել՝ ի հիշատակ հունվարի 20-ին ադրբեջանական դիվերսանտներին հետ մղելիս հերոսաբար զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանի:
Իրանի և Հայաստանի պետական օրհներգերի կատարմամբ մեկնարկած ծրագրին հաջորդել են Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի և դեսպանության զինվորական կցորդ, փոխգնդապետ Սևադա Շաբանյանի՝ հայոց բանակի անցած ուղու մասին ելույթները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ