Չեխիայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել Սերժ Սարգսյանի այցի առնչությամբ. Azatutyun.am
Հասարակություն
«Դեմ ենք Մաքսային միությանը», «Վերջ տվեք օլիգարխիային», «Սերժիկ, հեռացիր» վերտառությամբ պաստառներով պրահայաբնակ մի խումբ հայեր այսօր բողոքի ակցիա անցկացրին Չեխիայի նախագահական պալատի դիմաց:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` նրանք ասում էին, որ հավաքվել են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանի առջև ծառացած խնդիրների՝ արտագաղթի, գործազրկության, սահմանային կրակոցների վերաբերյալ:
Չեխիայում բնակվող հայերին մտահոգում է նաև Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանը անդամ դառնալու որոշումը: Նրանք կարծում են, որ առանց հայաստանցիներին հարցնելու չէր կարելի նման որոշում կայացնել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ