Որոտանի ՀԷԿ-երի կասկադի առքուվաճառքը շատ ավելի քաղաքական, քան տնտեսական էր
Հայկական Մամուլ
Որոտանի ՀԷԿ-երի կասկադի առքուվաճառքի գործարքն ամերիկյան ընկերությանը, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, շատ ավելի քաղաքական, քան տնտեսական էր: Հետաքրքիր է նաև գործարքի կայացման ժամկետը. նկատի են առնվում Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները և Արևմուտքի առաջխաղացումն այդ «ֆրոնտում»:
Ըստ նույն աղբյուրների' ռուսական կողմն անում էր ամեն ինչ, որպեսզի գործարքը տեղի չունենա: Բանն այն է, որ Որոտանի ՀԷԿ-ի արտադրած էներգիան վաճառվում է Իրանին' Իրանից Հայաստան ներկրվող գազի դիմաց: Ամերիկյան ընկերության հետ առքուվաճառքից հետո, փաստորեն, խախտվեց ոչ միայն Հայաստանում էներգետիկ ոլորտում ռուսական մոնոպոլիան, այլև, ինչպես կասեր ոչ անհայտ Մեթյու Բրայզան, տեղի ունեցավ դիվերսիֆիկացիա' Հայաստանը վերածելով բուֆերային գոտու, որտեղ կամրագրվի Իրան-ԱՄՆ նոր ստեղծվող հարաբերությունների կմախքը. այն է' Իրանի նկատմամբ էներգետիկ կոշտ էմբարգոներ կիրառող ԱՄՆ-ն այսօր ինքը կքանդի տաբուն և էներգիա կմատակարարի Իրանին:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ