«Բարսելոնան» հրաժարվեց Խոսե Ռեյնայից ձեռք բերելու մտքից
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնան» վերջնականապես որոշել է հրաժարվել «Նապոլիի» դարպասապահ Խոսե Ռեյնային ձեռք բերելու մտքից: Այս մասին գրում է El Mundo Deportivo-ն:
Պարբերականի տեղեկությունների համաձայն` երկրորդ դարպասապահի տեղը զբաղեցնելու համար ակումբի ուշադրության կենտրոնում է Իսպանիայի առաջնությունում հանդես եկող 4 դարպասապահ` Կիկո Կասիլյան («Էսպանյոլ»), Միգել Մոյան («Խետաֆե»), Դիեգո Ալվեսը («Վալենսիա»), Կլաուդիո Բրավոն («Ռեալ Սոսյեդադ»).
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնների» կազմի առաջին դարպասապահը, հավանաբար, կդառնա Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկ Անդրե տեր Շտեգենը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ