«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է». Գևորգ Դանիելյան Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները Նուռնուսի ավելի քան 100 տան բնակիչներ ահազանգում են վթարային էլեկտրասյան խնդրի մասին «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի․ Մերց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Երեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվ Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի Հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հայ սամբիստները աշխարհի առաջնությունից 13 մեդալով են վերադարձել 

Հասարակական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչները պարգևատրվեցին International Media Holding-ի կողմից (լուսանկարներ)

Հասարակություն

Հունվարի 29-ին International Media Holding ընկերությունը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ հոլլ» սրահում ամփոփեց իր կողմից կազմակերպված առցանց և դեմ առ դեմ հետազոտության արդյունքները և մրցանակներ շնորհեց անցած տարվա աշխատանքի արդյունքում լավագույնը ճանաչված հասարակական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչներին: Ընկերության հիմնադիր Արման Վարդանյանը, նախքան մրցանակաբաշխությունը, հանդես եկավ ողջույնի խոսքով: Արման Վարդանյանի ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած տարվա ձեր աշխատանքի շնորհիվ հասարակությունը հենց ձեզ է համարել այն առաջատար պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներին, ովքեր իրենց ուրույն ավանդն են ներդրել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, երկրի պաշտպանության, պետական միջոցների խստագույն վերահսկողության, տեղական ինքնակառավարման, մշակույթի և այլ ոլորտներում: Անշուշտ, հասարակության գնահատականին դուք արժանացել եք ձեր ծանր ու դժվարին աշխատանքի շնորհիվ, սակայն սա նաև մարտահրավեր է օրեցօր ավելի բարելավելու իրավիճակն այն ոլորտներում, որի ղեկավարներն եք»:

Արման Վարդանյանը ներկայացրեց նաև իր կողմից հիմնադրված հեղինակավոր ընկերության կայացման պատմությունը և հոլդինգի առջև դրված խնդիրները.

«IMH-ը հայաստանյան մեդիաշուկա մուտք գործեց դեռևս 2 տարի առաջ, երբ հայաստանյան լրատվական դաշտը և առավել ևս' էլեկտրոնային լրատվությունը դեռևս իր կայացման, եթե ոչ' սաղմնավորման փուլում էր: Սա համարձակ մեդիաէքսպերիմենտների ժամանակաշրջան էր: Հայկական շուկա մուտք գործելը մեր կողմից համաշխարհային ամենահեղինակավոր մեդիաընկերությունների փորձի տեղայնացումն էր հայկական մեդիաիրականությանը: Մեր մեդիահոլդինգն այսօր էլ շարունակում է իրականացնել իր հավակնոտ ծրագրերը: Մենք հավակնում ենք հայկական մեդիաշուկայում ձևավորել ավանդույթներ: Այս մրցանակաբաշխությունը մեր կողմից ներդրվող ավանդույթներից մեկն է: IMH-ի աշխատանքների և նորարարությունների մասով վստահ եմ, որ դեռ բազմաթիվ առիթներ կունենաք տեղեկանալու»:

Ա. Վարդանյանը նախանշեց այն ուղղությունները, որով մտադիր է ընդլայնել իր կողմից հիմնադրված ընկերությունը.

«Այս տարվա ընթացքում նախատեսում եմ IMH-ի աշխարհագրության ընդլայնում և ուզում եմ տեղեկացնել, որ անցած տարվանից Վրաստանում գործում է IMH-ի մաս կազմող և կարճ ժամանակահատվածում վրաստանյան մեդիաշուկայում արդեն լուրջ արդյունքներ գրանցած մեր ներկայացուցչությունը: Վրաստանի օրինակով, ծրագրում եմ մեդիաընկերություն հիմնադրել և կայացնել նաև Ուկրաինայում, Ռուսաստանում, Ղազախստանում և այլ երկրներում»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև International Media Holding ընկերության վրացական գրասենյակի գործադիր տնօրեն Ագիտ Միրզոևը: Միրզոևը ներկայացրեց ընկերության վրաստանյան ներկայացուցչության հիմնադրման ընթացքը և այն ջանքերը, որ ներդրել է ընկերության հիմնադիր-նախագահը' վրացական մեդիադաշտի կայացման գործում:

Այնուհետև IMH-ի գործադիր տնօրեն Արամ Ալավերդյանը ներկայացրեց առցանց և դեմ առ դեմ հարցման արդյունքները:

Հարցումներն անցկացվել են Լurer.com և MediaMall.am կայքերում (գլխավոր խմբագիր' Վարուժան Բաբաջանյան), որոնց միջին օրական լսարանը կազմում է 78 000 և 85 000 մարդ համապատասխանաբար, իսկ էջերի օրական դիտողականությունը 290000 և 340000:

Առցանց հարցումներն անցկացվել են երկու կայքերում մեկ պատասխան ենթադրող հարցերի տեղադրման միջոցով:

Որոշ անվանակարգերի թեկնածուներն ընտրվել են դեմ առ դեմ պատահական հարցումների արդյունքում:

Քվեարկությունները պաշտպանված են եղել մեքենայական լրացումից:

Դեմ առ դեմ հարցումներն անցկացվել են ՀՀ քաղաքային համայնքներում, որոնց բնակչության թիվը 10 000 է և ավելին:

Դեմ առ դեմ հարցումներն անցկացվել են ստանդարտացված հարցաթերթով:

Պարզ հավանականային չկրկնվող ընտրանքի ծավալը եղել է 1500 քաղաքաբնակ, որոնցից յուրաքանչյուրի տարիքը եղել է առնվազն 18 տարեկան:

Հարցումների շարքում առաջինը եղել է հետևյալ հարցադրումը. «Ըստ Ձեզ' նշվածներից ով է տարվա լավագույն նախարարը»:

Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. առցանց հարցման արդյունքում 45 տոկոս, դեմ առ դեմ հարցման արդյունքում'38.3:

Հաջորդ հարցադրումն է եղել. «Ըստ ձեզ՝ ո՞վ է տարվա լավագույն մարզպետը»:

Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել է ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը. առցանց հարցման արդյունքում հավաքելով 18 տոկոս, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում' 4.8 բալ: Նշենք նաև, որ այս պարագայում դեմ առ դեմ հարցումն իրականացվել է 5 բալանոց սանդղակով:

Այսինքն, դեմ առ դեմ հարցումն իրականացնող մասնագետի կողմից ընտրված հարցադրումների միջոցով հարցվողը 5 բալանոց համակարգով իր գնահատականն է տվել թեկնածուներից յուրաքանչյուրի գործունեության այս կամ այն կողմին:

Հաջորդ հարցադրումն է եղել. «Ըստ ձեզ՝ ո՞վ է տարվա լավագույն մշակութային գործիչը»:

Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել է դերասան, պրոդյուսեր Միքայել Պողոսյանը. առցանց հարցման արդյունքում 34 տոկոս, դեմ առ դեմ հարցման արդյունքում' 28.2:

Հաջորդ հարցադրումն է եղել. «Ըստ ձեզ՝ ո՞րն է տարվա ամենաարդյունավետ պետական մարմինը»:

Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել է ՀՀ Վերահսկիչ պալատը' առցանց հարցման արդյունքում հավաքելով 41 տոկոս, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում 36.7:

Հաջորդ հարցադրումն է եղել' ըստ ձեզ՝ ո՞րն է Տարվա ամենաակտիվ հանրային դիվանագիտություն իրականացնող օտարերկրյա առաքելությունը:

Հարցումների արդյունքում ձևավորված առաջին եռյակն ունեցել է հետևյալ տեսքը' ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ: Ամենաշատ ձայները ստացել է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը' արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի ղեկավարությամբ. առցանց հարցման արդյունքում ԱՄՆ դեսպանությունը ստացել է ձայների 60 տոկոսը, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում 50.5:

Հաջորդ հարցադրումն է եղել. «Ըստ ձեզ՝ ո՞վ է տարվա լավագույն քաղաքապետը»:

Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը' առցանց հարցման արդյունքում հավաքելով 41 տոկոս, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում' 4.6 բալ:

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի բնակչությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնակչության գրեթե 1/2-ը, 2 մրցանակ է սահմանվել:

Տարվա լավագույն քաղաքապետի թեկնածուներից, չհաշված Երևանը, ամենաշատ ձայները հավաքել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը' առցանց հարցման արդյունքում հավաքելով 31 տոկոս, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում' 4.4 բալ: Այս պարագայում ևս, ինչպես լավագույն մարզպետի ընտրության ժամանակ, դեմ առ դեմ հարցումն իրականացվել է 5 բալանոց սանդղակով:

Հաջորդ հարցադրումն է եղել' «Ըստ ձեզ՝ ո՞վ է տարվա բարերարը»:

Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել է Կարապետյանների ընտանիքը' հանձինս Սամվել Կարապետյանի. առցանց հարցման արդյունքում հավաքելով ձայների 38 տոկոսը, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում 29.4:

Միջոցառումը անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, միջոցառման հյուրերի ցանկում ընդգրկված էին հասարակական, քաղաքական, մշակութային, դիվանագիտական և այլ ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիան մտադիր է անօդաչու տրանսպորտային նավեր մշակել «Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է». Գևորգ ԴանիելյանԾավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներWSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՆուռնուսի ավելի քան 100 տան բնակիչներ ահազանգում են վթարային էլեկտրասյան խնդրի մասին«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի․ ՄերցՍերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելԵրեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվիՀորդառատ անձրևների հետևանքով կան զոհերԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականինՀայ սամբիստները աշխարհի առաջնությունից 13 մեդալով են վերադարձելՈր հասցեներում են վթարային ջրանջատումներԲրազիլիայում Թրամփի կառավարության կողմից ընտրություններին միջամտելու հնարավոր ֆինանսավորման գործով նախաքննություն է սկսվելԱյսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է500 հազար դոլար արժողությամբ գույքն օտարվել է առանց սահմանված գնահատման․ դատախազությունը դիմել է դատարանՀայաստանի և Խորվաթիայի միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորություններ են քննարկվել44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավորՊետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակելՍպասվում է անձրև և ամպրոպՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԼույս չի լինի. հասցեներՈ՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի
Ամենադիտված