Գտնվել է «Ավտոմայդանի»` դաժան կտտանքների ենթարկված առաջնորդը
Աշխարհ
Ուկրաինայի «Ավտոմայդան» շարժման առաջնորդ Դմիտրի Բուլատովի ընկերները հայտարարում են, որ նրան առևանգած անձինք Բուլատովին դաժան կտտանքների են ենթարկել: Հունվարի 30-ի ուշ երեկոյան տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ ակտիվիստը գտնվել է և ողջ է: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Ավտոմայդանի» առաջնորդի մասին տեղեկություն ստանալու համար սկզբում 10.000, այնուհետև 25.000 դոլար են պահանջել:
Ուկրաինայի ՆԳՆ-ն այս տեղեկությունները ոչ հաստատում, ոչ էլ ժխտում է: Դմիտրի Բուլատովի դեմքին և մարմնին կան բազմաթիվ վնասվածքներ: Առևանգողները Բուլատովին ծեծի են ենթարկել, «փորձել են հանել աչքը»,-լրագրողներին պատմել է ակտիվիստը:
Հիշեցնենք, որ Բուլատովին «Բերկուտի» հատուկջոկատայինները ձերբակալել էին հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը` Կիևում, ինչից հետո նա անհետացել էր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ