«Բավարիան» հիանալի է խաղում, նրան շրջանցելն անհավանական դժվար կլինի. Ռոյս
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը կարծում է, որ Բունդեսլիգայում չեմպիոնության համար պայքարն ավարտված է:
«Մենք ոչինչ չենք կարող անել այն փաստի հետ, որ «Բավարիան» այժմ հաղթում է ամեն ինչ: Նրանք գրեթե թույլ կողմեր չունեն, և նրանց մրցակիցների համար հեշտ չէ, առավել ևս` մեզ համար, քանի որ մեր թիմում անընդհատ վնասվածքներ են լինում, իսկ կորուստները մենք կոմպենսացնել չենք կարողանում: Այո, «Բավարիան» հիանալի է խաղում, սակայն կյանքը շարունակվում է և մենք կփորձենք անել այն ամենը, ինչ կարող ենք: Մյունխենցիներին շրջանցելն անհավանական դժվար կլինի, սակայն կփորձենք այս տարի գոնե մի արդյունքի հասնել: Դա դժվար է, բայց ահնար ոչինչ չկա»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ