Յանուկովիչը ստորագրել է ցուցարարների նկատմամբ համաներում կիրառելու մասին օրենքը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է ցույցերի մասնակիցների նկատմամբ համաներում կիրառելու մասին օրենքը։ Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Օրենքը նախատեսում է համաներում՝ զանգվածային ցույցերի ընթացքում անկարգությունների բոլոր մասնակիցների համար` բացի ծանր հանցագործություններ կատարածներից։
Ըստ փաստաթղթի՝ ցուցարարները պետք է ազատեն Կիևում գրաված պետական կառույցները 15 օրվա ընթացքում։
Ընդդիմությունը, սակայն, հայտարարել է, որ մտադիր չէ ազատել գրաված վարչական շենքերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ