2 մլն ԱՄՆ դոլար` նախագահական ինքնաթիռի համար
Հայկական Մամուլ
ՀՀ նախագահի նստավայրն այս տարի պատրաստվում է բավական լուրջ գումարներ ծախսել Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պահպանման, վերանորոգման ու շահագործման համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի համաձայն՝ 2014թ. նախագահականը ծրագրել է ինքնաթիռի շահագործման ծառայությունների համար ծախսել 410 մլն դրամ կամ ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար:
Բացի այդ՝ 395 մլն դրամ կամ 970 հազար դոլար էլ նախագահականը պատրաստվում է ծախսել այդ ինքնաթիռի վերանորոգման ու պահպանման ծառայությունների համար: Եվ այս ամենը' Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ասել է թե' հարկատուներիս գրպանից:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ