Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին խնդրելու է կարգի հրավիրել Վարդան Ղուկասյանին և նրա որդուն
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ի տեղեկություններով, առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունելու է Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Հանդիպան նախաձեռնողը Գյումրիի քաղաքապետն է։
Դատելով հանրապետության երկրորդ քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից՝ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին խնդրելու է միջոցներ ձեռնարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա որդուն կարգի հրավիրելու համար։ Բալասանյանի համբերության բաժակն, ըստ ամենայնի, լցվել է անցյալ շաբաթ իր տան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո, երբ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր ընկերների հետ Բալասանյանի տան վրա կրակելուց և հայհոյանքներ տեղալուց հետո խոստացել էր «խփել տալ» Գյումրիի քաղաքապետին:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ