Այնպես չէ, որ Կարլսենը բարդ մրցակից է ինձ համար. Արոնյան
Սպորտ
«Հետաքրքիր պարտիա ստացվեց: Շատ հետաքրքիր գաղափարներ կային: Ինձ թվաց, որ սկզբնախաղից հետո ավելի հեշտ է, սակայն խաղային դիրքը մնում էր շատ սրված: Ակնհայտ էր, որ Մագնուսը «հավաքված» խաղ էր խաղում: Իմ կարծիքով' ավելի բարդ էր սպիտակների դիրքը: Ես լավ եմ խաղում երկու գույներով էլ, ինչպես' Մագնուսը: Գուցե իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ սևերի դիրքն ավելի լավն էր»,- Արոնյանի խոսքը մեջբերում է Chess-news կայքը:
Արոնյանը խոսել է նաև Կարլսենի մասին` որպես հիմնական մրցակից, մասնավորապես նշելով. «Այնպես չէ, որ նա բարդ մրցակից է ինձ համար: Փորձը ցույց է տալիս, որ նրա հետ պարտիաներում ես գերազանց չեմ խաղում: Սակայն ժամանակ հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: Հաշվի առնելով, որ նա ավելի շատ մրցաշարերում է հաղթել և ավելի բարձր վարկանիշ ունի, ապա կարելի է ասել, որ նա ուժեղագույն մրցակիցներից է»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ