Մահացել է Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը
Սպորտ
Փետրվարի մեկի վաղ առավոտյան Մադրիդի հիվանդանոցներից մեկում 75 տարեկան հասակում մահացել է Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Արագոնեսի գլխավորությամբ` Իսպանիայի ազգային ընտրանին 2008թ-ին նվաճել է Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Մարզիչն իր կարիերայի ընթացքում աշխատել է նաև «Ատլետիկոյում», «Բարսելոնայում», «Բետիսում», «Էսպանյոլում», «Վալենսիայում», «Սևիլիայում», «Օվյեդոյում», «Ֆեներբահչեում»:
Որպես ֆուտբոլիստ` Արագոնեսը կարիերայի մեծ մասը անցկացրել է «Ատլետիկոյում» (1964/1974) և 372 խաղում հեղինակել է 172 գոլ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ