Լոնդոնում կցուցադրվի Առաջին համաշխարհային պատերազմի մասին երգիծական մյուզիքլը
Գիտություն և Մշակույթ
«Oh What a Lovely War» (о, ինչ հրաշալի պատերազմ է) երգիծական մյուզիքլը շաբաթ օրը կներկայացվի Լոնդոնի արևելքում գտնվող Սթրեդֆորդ թագավորական թատրոնում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Մյուզիքլը նախատեսվում է ներկայացնել Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի օրը:
«Oh What a Lovely War» մյուզիքլի հիմքում ընկած է Չարլզ Չիլթոնի հակապատերազմական ռադիոպիեսը: Այս կիասվավերագրական ստեղծագործությունը ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի վիճակագրական տվյալները, այդ ժամանակաշրջանում հայտնի երգերի ուղեկցությամբ:
Մյուզիքլն առաջին անգամ ներկայացվել է 1963 թ-ին Սթրեթֆորդում և արժանացել բացասական գնահատականի: Իրավիճակը փոխվել է այն ժամանակ, երբ թագուհու քույր արքայադուստր Մարգարիտը դիտել է ներկայացումը և լավ գնահատական տվել դրան: Դրանից հետո մյուզիքլը հայտնվել է Վեստ-Էնդում և Բրոդվեյում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)