Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովը բնակություն կհաստատի Ավստրիայում
Աշխարհ
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ավստրիա: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ավստրիական Kronen Zeitung պարբերականին:
Ըստ աղբյուրի՝ Ազարովն այժմ գտնվում է Վիեննայում' որդու մոտ և ծրագրել է մնալ այնտեղ երկար ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազարովն Ավստրիայում բնակության իրավունք ունի: Նախկին վարչապետի մամուլի խոսնակը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է Ազարովի գտնվելու վայրի մասին տեղեկությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ