Թևան Պողոսյանը որոշումը փոխել է. մանդատը վայր չի դնի
Քաղաքական
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով վերջերս հայտարարել էր, թե պատրաստվում է մանդատը վայր դնել քիչ առաջ հայտարարություն է տարածել, ըստ որի հրաժարվել է իր որոշումից.
«Հայտնում եմ բոլորին, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահին եմ հանձնել գրություն, որով հետ եմ վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումս:
Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև նոր տրամադրվածությամբ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ