Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Հայ վերլուծաբանները կանխատեսում են Ռուսաստանի դերի մեծացում և գունավոր հեղափոխություննե՞ր

Հարցազրույցներ

Հեղինակավոր The National Interest ամսագիրը հրապարակել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Վահան Դիլանյանի և նույն կենտրոնի եվրասիական հարցերով վերլուծաբան, Եվրասիական հետազոտության և վերլուծության Վաշինգտոնյան մասնաճյուղի տնօրեն Արմեն Սահակյանի համատեղ հոդվածը:

«Աֆղանստանը Ամերիկայից հետո. ալիքային ազդեցություններ Ռուսաստանում և Կովկասում» վերնագրով հոդվածում հեղինակները վերլուծում են Աֆղանստանից ԱՄՆ ղեկավարած ուժերի դուրսբերմամբ պայմանավորված տարածաշրջանային զարգացումները, ԱՄՆ, ՌԴ և ռազմաքաղաքական դաշինքներ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի դերակատարությունները և Կովկասում հնարավոր քաղաքական գործընթացները:

Հոդվածը մեծ կարևորություն է ներկայացնում ոչ միայն բովանդակային, այլև հրապարակման պլատֆորմի տեսանկյունից. այստեղ են հրապարկվում ԱՄՆ ներկա և նախկին վարչակազմի աշխատակիցները և միջազգային հեղինակավոր ուղեղային կենտրոնների ղեկավարները:

Lurer.com-ը ներկայացնում է հայ փորձագետների հեղինակած հոդվածի հայերեն թարգմանության համառոտ տարբերակը.

«Աֆղանստանից ԱՄՆ ուժերի դուրսբերմանը զուգընթաց, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դառնում է առավել ասիա-խաղաղօվկիանոսյան կողմնորոշված, և ելնելով այն փաստից, որ ԵՄ-ն չի կարող դառնալ գլխավոր խաղացող տարածաշրջանում շարունակական ֆինանսական և այլ ճգնաժամերի պատճառով, Ռուսաստանը կունենա ավելի մեծ ազդեցություն այս տարածաշրջանում հետ-2014թ. ժամանակաշրջանում: Մաքսային Միության, Եվրասիական Տնտեսական Միության և ՀԱՊԿ (միացյալ օդային պաշտպանության համակարգ) զարգացումների ուղղորդմամբ Ռուսատանը կփորձի մեծացնել իր ազդեցությունը տնտեսական, ռազմական և այլ միջոցներով:

Դուրսբերումը ակտիվ, անհամաչափ և տարացրված ահաբեկչական սպառնալիքի պատճառ կհանդիսանա: Պատմական փորձը ցույց է տալիս, որ Քաբուլում իշխանության համար պայքարի համատեքստում հնարավոր է' զինված հակամարտություններ ժայթքեն հիմնականում Թալիբանի զինյալների կողմից, որը կհանգեցնի Աֆղանստանում մեկ այլ քաղաքացիական պատերազմի: Կենտրոնական Ասիայի ծերացող ղեկավարությունը չի տիրապետում արդիական մեխանիզմների, որպեսզի կարողանա կանխել և կառավարել հավանական քաոսը, և դեռևս հստակ ըմբռնում չկա առ այն, թե Ռուսաստանն ինչպես կկարգավորի իրավիճակը:

ՆԱՏՕ-ի դիրքի ՀԱՊԿ-ով փոխարինումը հարցականի տակ է: ՀԱՊԿ-ը չի կարողանա մատակարարել կոալիցիոն ուժերի մակարդակին մոտ զորքեր: Բացի այդ, ՀԱՊԿ-ին պակասում է այսօրինակ մեծ խնդիրների լուծման համար անհրաժեշտ համաձայնեցվածություն և կարողություն: Նրա դերը կարող է լինել աջակցման և/կամ սահմանափակ մարտական բնույթի` նման հայաստանյան զինվորների ներկայիս ծառայությանը: Հայաստանը միակ ՀԱՊԿ անդամ-պետությունն է, որ Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) համար զորքեր է մատակարարում, ուստի ՀԱՊԿ-ում քիչ ինստիտուցիոնալ հիշողություն կա Աֆղանստանում ՆԱՏՕ-ի դերը ստանձնելու համար: Ելնելով Հայաստանի փորձի հիմքից` Հայաստանից Գեներալ-Մայոր Հայկ Քոթանջյանն առաջարկել է կառուցել ՆԱՏՕ-ՀԱՊԿ համագործակցության մեխանիզմների մեկնարկի արդյունավետ հարթակ` ուղղված ցրելու Աֆղանստանից առաջիկա դուրսբերմամբ պայմանավորված անորոշությունները, սակայն այս հարցը դեռ պետք է հստակեցվի:

ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա թերևս անուղղակի էֆֆեկտներ նույնպես լինեն: Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությունը մեծացել է` Աֆղանստան մուտք գործմամբ: Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը հաստատել են ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերը: Հարավկովկասյան երեք հանրապետությունները նաև մատակարարում են տարբեր չափաքանակով զորքեր «ISAF»-ի համար, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը «Հյուսիսային բաշխման ցանցի» (NDN) մաս են կազմում, ինչը թույլ է տալիս ցամաքով փոխադրել ռազմուժի համար կարևոր ապրանքների շուրջ 40 տոկոսը: Այս երկրներից շատերը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում են հիմնականում Աֆղանստանի օպերացիայի հատվածակողմով, ուստի դուրսբերումը էապես կսահմանափակի ՆԱՏՕ-ի ներկայությունը այս երկրներում: Բացի այդ, ՆԱՏՕ-ի օպերացիայի համար զորքեր տրամադրելով, այս երկրները փորձում էին հավասարակշռել իրենց հարաբերությունները Ռուսաստանի (ՀԱՊԿ) և Չինաստանի (ՇՀԿ) հետ: Դուրսբերումը կվերացնի այդ հավասարակշռության աղբյուրը` թողնելով նրանցից շատերին առավել կախյալ Ռուսաստանից և/կամ Չինաստանից, և պատուհան ապահովելով Ռուսաստանի եվրասիական ինտեգրացիոն ջանքերի համար:

Չնայած 2014 դուրսբերումը Աֆղանստանից վերջնականապես չի մեկուսացնի ԱՄՆ-ին և Արևմուտքին տարածաշրջանից, այդուամենայնիվ, կլինի գործունեության նկատելի նվազում. ԱՄՆ-ը թերևս նպատակադրվի' վերասահմանելու իր ազդեցությունը տարածաշրջանում` անցնելով դեպի «փափուկ ուժի» քաղաքականության: Սա կարող է ներառել աջակցություն ԱՄՆ-ին շահավետ ներքին քաղաքական զարգացումներին, ինչպես գունավոր հեղափոխությունները:

Սակայն, քաղաքական-ռազմական վակուումը պետք է լցվի տարածաշրջանային խաղացողներով: ՀԱՊԿ-ը կունենա սահմանափակ (եթե ինչ-որ) դեր Աֆղանստանում: «Նոր Մետաքսի Ճանապարհի» և ԱՄՆ կողմից սատարվող նմանատիպ տնտեսական ծրագրերը հարցականի տակ կդրվեն: Ռուսաստանը և տարածաշրջանային մյուս խաղացողները ստիպված կլինեն' մեղմելու Աֆղանստանում իշխանության հնարավոր պայքարի ռիսկերը: Աֆղանստանում հետ-դուրսբերման ժամանակահատվածում բռնության ինտենսիվացման կանխատեսմամբ նոր դերակատարները թերևս իրականացնեն իրենց աշխարհաքաղաքական հավակնություններն ավելի ազատականորեն, քան նախորդ տասնամյակում»:

Հոդվածի բնօրինակը` այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված