Սաակաշվիլին էլ «հարվածեց» Ալիևին
Հասարակություն
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով նախկինում իրեն համարում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բարեկամը, հայտարարել է, որ Ադրբեջանում «ընտանեական դինաստիա» է տիրում:
Ամերիկյան Cristian Sciense Monitor թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Ուկրաինայում և հետխորհրդային տարածքում ընթացող զարգացումներին, Սաակաշվիլին ասել է, որ Վրաստանում ամուր քաղաքական համակարգ են ստեղծել, իսկ Ադրբեջանում շարունակում է դեռ կառավարել «ընտանեական դինաստիան»:
«Վրաստանում նոր կառավարության առաջին ամիսներին վախենում էինք, որ նրանք կքանդեն մեր ստեղծած համակարգը, բայց չարեցին: Դա խոսում է այն մասին, որ ամուր քաղաքական համակարգ ենք ստեղծել: Բոլոր դեպքերում, այդ համակարգը Ադրբեջանի ընտանեական դինաստիայից և Միջին Ասիայում հավերժ իշխանական մոդելներից ավելի լավն է: Ադրբեջանի և Միջին Ասիայի երկրների ժողովուրդների համար իշխանությունից իմ հեռանալը գուցե ավելի հետաքրքիր ընդունվեց, քան կյանքի կոչած իմ բարեփոխումները»,- ասել է նա:
Ադրբեջանական մամուլն, անդրադառնալով այդ հարցազրույցին, գրում է, որ այսպիսով, մի ժամանակ Ադրբեջանում Ալիևների բռնապետական ռեժիմի բարեկամ Սաակաշվիլին ևս «հարվածեց» Իլհամ Ալիևին, ինչպես դա անում են մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ