Արթիկ-Գյումրի ավտոճանապարհահատվածում բուք է
Այլ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2–ին' ժամը 09.30–ի դրությամբ, Տավուշի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Գավառի տարածաշրջաննեում տեղում է թույլ ձյուն:
Արթիկ-Գյումրի ավտոճանապարհահատվածում բուք է:
Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:
Գյումրիի, Մարտունու, Սևանի, Նոյեմբերյանի և Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ