«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» գրությամբ տորթ` Ազատության հրապարում
Հայաստան
Այսօր` փետրվարի 2-ին, Ազատության հրապարակում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի կողմնակիցները նշեցին նրա ծննդյան տարեդարձը:
Հրապարակ էին բերել մեծ տորթ` ներկված հայկական դրոշի գույներով, իսկ վրան գրված` «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»: Քանի որ ոստիկանությունն արգելել էր հրապարակում ալկոհոլ օգտագործել նրա կողմնակիցները ոչ ալկոհոլային շամպայն էին բերել, հնչում էր ազգային-ազատագրական երգեր, ինչպես նաև Ռուբեն Հախվերդյանի, Էդուարդ Զորիկյանի, Արթուր Մեսչյանի երգերից:
Նշենք նաև, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց, որ միջոցառումն իրականացնեն ընդամենը 20 րոպեում, քանի որ հավաքի մասին չի իրազեկվել Երևանի քաղաքապետարանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից