Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են
Արտակարգ Պատահար
ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները փետրվարի 2-ի` ժամը 18.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի են Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:
Երևան-Սևան ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում և «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերոնշյալ ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն