Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ Հութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանում Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզը Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը 41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականում Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանել Փաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն է 

Զորակոչն այլևս չպետք է որոշ մարդկանց համար փող աշխատելու միջոց լինի. ՊՆ խորհրդական

Հայաստան

Հայաստանում վիճակահանությամբ զորակոչի անցկացումը հեղափոխիչ շրջադարձ էր, որը եկավ ապացուցելու, որ զորակոչն այլևս չպետք է որոշ մարդկանց համար փող աշխատելու միջոց լինի: Զորակոչի անցկացման նման մեխանիզմը հանգեցրել է նրան, որ այս գործընթացում կաշառակերությունն ու հովանավորչությունն այլևս տեղ չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը: «Ես կարծում եմ, որ վերջին տարիներին զորակոչի գործընթացի նկատմամբ հասարակական վստահության մակարդակը զգալիորեն բարձրացել է: Հետևողականորեն իրականացվում է քաղաքականություն ամրապնդելու արդարության և օրինականության սկզբունքները զորակոչի ընթացքում: Վիճակահանության իրականացումը ևս մեկ քայլ էր այս ուղղությամբ: Այն եկավ ավելի մեծ վստահոււթյուն ներշնչելու, որ կաշառակերությունը և հովանավորչությունը տեղ չպետք է ունենան և դուրս են մղվում զորակոչի գործընթացից»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ վիճակահանության գործընթացը թափանցիկ եղանակ է, քանի որ դրան մասնակցում են զորակոչիկների ծնողները, զորակոչիկները, ովքեր համապատասխան տուփերից հանում են թղթերը, որոնց վրա գրված է այն զորամասի համարը, որտեղ իրենք զորակոչվելու են: Այնուհետև այդ համարները ցույց են տրվում բոլորին, հայտարարվում են այդ համարները, գրանցվում են վիճակահանության թերթիկում, որի տակ ստորագրում է զորակոչիկը: Անմիջապես նաև այդ զորամասի համարը զորակոչիկի անվան դիմաց ներմուծվում է համակարգիչ: «Այսինքն' վիճակահանության արդյունքները կեղծել բացարձակապես անհնար է, ռիսկը հավասարեցված է զրոյի: Ես շատ դրական եմ գնահատում նախարարի այս նախաձեռնությունը, և բացի այն, որ այդ մեխանիզմը, թափանցիկ լինելով, ապահովում է գործընթացի օբյեկտիվությունը, պետք է ասել նաև, որ գեներալները, որոնց վստահված է այս գործընթացի իրականացումը, պատվախնդիր մարդիկ են և շատ լավ կատարում են իրենց գործը՝ համարելով, որ զորակոչի գործընթացը չպետք է համարվի փող աշխատելու միջոց ինչ-որ մարդկանց համար: Եվ այս առումով ես կցանկանայի դիմել մեր ծնողներին, հասարակությունը, որպեսզի մեկընդմիշտ որոշենք, որ համապետական այս կարևոր մի ջոցառումը պետք է իրականացվի բացարձակ արդար սկզբունքների հիման վրա և հասարակության կողմից եկող ճնշումը պետք է գնալով թուլանա» ,- նշեց նա: Հարությունյան նշեց, որ համակարգի ներսում այս շրջադարձը ստացվել է՝ հավելելով, որ կիսում է այն կարծիքը, որ այս քայլը հեղափոխիչ շրջադարձ է և այն այլևս անշրջելի է լինելու:

Անդադառնալով արդեն ավարտված ձմեռային զորակոչի ընթացքին՝ Հարությունյանը նշեց, որ դրական է գնահատում դրա ընթացքը: Զորակոչն ուներ մեկ առանձնահատկություն ևս՝ դա այն էր, որ այն ըստ էության իրականացվեց ձմռան երկու ամիսներին: «Զորակոչը կանոնավոր ընթացավ, ժամանակին իրականացվեց զորակոչիկների բժկական հետազոտությունը, ուսումնասիրվեցին նրանց ընտանեկան պայմանները, նրանք, ովքեր ենթակա են զորակոչման, անցան զորակոչային գործընթաց, զորացրումն իրականացվեց ժամանակին, նոյեմբեր-դեկտեմբերին, այսինքն' զորակոչը կանոնավոր գործընթաց է, որն իրականացվեց սահմանված ժամկետներում և բավարար մակարդակով»,-ասաց նա:

Զորակոչի ընթացքում քաղաքացիների բողոքների և դիմումների քննարկման հանձնաժողովը, որը գործում է հասարակական խորհրդի հովանու ներքո ստացել է 172 դիմում և բողոք, որը փոքր-ինչ ավելի է, քան նախորդ երկու զորակոչերի ընթացքում: Դրանց մեծ մասը վերաբերվել են զորակոչիկների առողջական խնդիրներին, եղել են նաև դիմում-խնդրանքներ՝ կապված ծառայության օրերի և ընտանեկան հանգամանքով զորակոչիկներին տարկետում տրամադրելու հարցերի հետ: Բոլոր դիմում բողոքները հանձնաժողովում քննարկվել և համապատասխան ընթացք են ստացել: Գեղամ Հարությունյանը տեղեկացրեց, որ դիմում-բողոքների շուրջ 35-37 տոկոսի քննարկման դեպքում հանձնաժողովը անհրաժեշտություն չի տեսել միջամտել զորակոչի ընթացքին: «Այսինքն համարել է, որ միջամտության համար բավարար հիմքեր չկան: Մնացած դեպքերում հանձնաժողովը հանդես է եկել համապատասխան միջնորդություններով, որոնք, պետք է ասեմ, անխտիր քննարկվել են զորակոչային մարմինների կողմից: Եթե խոսելու լինենք միջնորդությունների և դրանց հիմքում ընկած դիմում-բողոքների բավարարման տվյալների մասին, ապա դեռևս վաղ է: Մենք առաջիկա շաբաթվա ընթացքում կհավաքենք բոլոր տվյալները վերջնական որոշումների մաս ին և այնուհետև կկարողանանք ավելի ստույգ պատասխանել այդ հարցին»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով դեպքերին, երբ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները հայտնվում են բանակում, Հարությունյանը նշեց, որ նախարարի կողմից խիստ ցուցում է տրված իրականացնել զորակոչիկների առողջական վիճակի օբյեկտիվ բժշկական քննություն և գնահատում: Նախ առողջական վիճակի համակողմանի հետազոտություն պետք է կատարվի, որպեսզի հնարավոր լինի ճիշտ գնահատել այն: «Դա նույնպես ժամանակին իրականացվում է: Անհրաժեշտության դեպքում զորակոչիկներն ուղեգրվում են ստացիոնար բուժհաստատություններ, բժշկական ակտեր են ստանում, որոնց հիման վրա կատարվում է բժշկակ ան փորձաքննություն: Չեն բացառվում վրիպումներ և թերացումներ այս գործընթացում և դրա համար տարեցտարի մենք զարգացնում ենք բողոքարկման մեխանիզմենրը, ինչպես նաև հասարակական վերահսկողության գործառույթը, ինչն իր մեջ մարմնավորում է հենց հասարակական խորհրդի հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովը»,- ընդգծեց Հարությունյանը:

Եթե լինում են հարցեր, որոնք գրավում են բողոքների և դիմումների հանձնաժողովի ուշադրությունը և լինում են հիմնավորված մտահոգություններ հանձնաժողովը միջամտում է այդ գործին: Հարությունյանի խոսքով՝ դա բավականին արդնուավետ մեխանիզմ է և քիչ չեն դեպքերը, երբ զորակոչային մարմինները վերանայում են իրենց' նախկինում կայացրած որոշումները: Այս աշխատանքն ավելի շատ համագործակցություն է զորակոչային մարմինների հետ և ընդհանուր առմամբ համագործակցության մակարդակից, իսկ Գեղամ Հարությունյանը՝ որպես հասարական խորհրդի և հանձնաժողովի նախագահ, գոհ է: «Մեր միջնորդությունները չեն անտեսվում, մենք ներկայացնում ենք ոչ միայն հասարական կարծիք, այլ նաև մասնագիտական կարծիք, քանի որ հանձնաժողովը համալրված է և իրավաբաններով, և բժիշկներով, և դա հնարավորություն է տալիս մեզ բավականին օբյեկտիվ վերլուծել գանգատները և կատարել անհրաժեշտ վերլուծություններ, որոնք ուղարկվում են համապատասխան մարմիններին»,- նշեց նա:

Հայաստանում ավարտվել է 2013թ.-ի ձմեռային զորակոչը: Զորակոչն իրականացվեց դեկտեմբեր-հունվարին: Այս զորակոչի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն անցկացվում էր վիճակահանությամբ, որի ընթացքում զորակոչիկներ համապատասխան տուփերից հանում էին այն զորամասերի համարները, որտեղ իրենք զորակոչվելու էին: Զորակոչի նոր կարգը գոհացնում է ինչպես Պաշտպանության նախարարությանը, այնպես էլ զորակոչիկներին և նրանց ծնողներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականումՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանելՓաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն էՁուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) Էրդողանը մտադիր է այցելել Բաքու՝ հարաբերություններում ճգնաժամի մասին հաղորդագրությունների պատճառով«Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալվածՓաշինյան․ Մեր նպատակն է կարճաժամկետ խաղաղությունը վերածել տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությանՀայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը Վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան ինչը տարօրինակ փաստ է. Փաշինյանը մեղրիի երկաթգծի Քրգործի մասին (տեսանյութ) NASA-ի 30 միլիոն դոլարանոց փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Swift աստղադիտակն այրվել էՀայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան․ ԶԼՄ-ներ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․ՊուտինՈւզում եմ մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան (տեսանյութ) Զելենսկին կոշտ մեկնաբանություններ է արել Իլոն Մասկի հասցեինԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում նախատեսված եռակողմ բանակցություններըՈսկու գինը հոկտեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 150 դոլարը Փաշինյան․ Պետք է հասկանանք մեր այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը․ խոսքը 64 միլիարդ դրամի չարաշահման մասին էՖրանսիան մերժել է երկրի 2027 թվականի պետական ​​բյուջեի նախագիծըՓաշինյանը Թուրքիա կմեկնի․ «Այո, Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներով զորավարժություններ է անցկացրելԴիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին (տեսանյութ) Երևանում քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Պենտագոնը հայտարարել է, որ Հեգսեթը կմնա նախարարի պաշտոնում մինչև Թրամփի ժամկետի ավարտըՓաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոնՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորմանԱդրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան
Ամենադիտված