Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հասարակություն
ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները փետրվարի 3-ի ժամը 11.30-ի դրությամբ հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի են Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
Երևան-Սևան ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում և «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տարվում վերոնշյալ ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ