Ինչո՞ւ կառավարությունը հրաժարական չի տալիս. Նիկոլ Փաշինյանի հարցը՝ Հովիկ Աբրահամյանին
ԱՐԽԻՎ
Ազգային ժողովի այսօրվա նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցով դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ եթե գործող կառավարությունը չապահովի յոթ տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա:
«Կառավարությունը պետք է 2013 թվականին յոթ տոկոս տնտեսական աճ ապահովեր: Արդեն կառավարության ներկայացուցիչներն իրենց ասուլիսներում խոստովանում են, որ տնտեսական աճն առավելագույնը կլինի 3.5-4 տոկոսի սահմաններում: Հարցս հետևյալն է` ինչո՞ւ կառավարությունը հրաժարական չի տալիս, մի՞թե այն պատճառով, որ Ձեր իշխանության ներկայացուցիչների հնչեցրած հայտարարությունները, տված խոստումները, որևէ արժեք չունեն», - հարցրեց Փաշինյանը:
Վերջինիս ի պատասխան` ՀՀ ԱԺ նախագահն ասաց. «Պարո′ն Փաշինյան, ես Ձեզ հետ շատ հանգիստ եմ խոսում, բայց Դուք բարկանում եք, ինչո՞ւ եք բարկանում, ես բարկացած մարդկանց չեմ պատասխանում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)