Ադրբեջանում ահաբեկիչները սպառնացել են սպանել 100 ոստիկանի
Ադրբեջան
Ադրբեջանում գործող ահաբեկչական կազմակերպությունները հանդես են եկել ահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին իշխանություններին ուղղված հայտարարություններով: Այս մասին հայտնում է Jam.az-ը:
Նրանք սպառնացել են Բաքվում առաջին իսկ հարձակման ժամանակ 100 ոստիկան սպանել: Ադրբեջանի ոստիկանների հասցեին նման հայտարարություն է տարածել «Մեշա գարդաշլարը» խմբավորումը:
«Գործողությունը պատրաստ է: Ոստիկանների տները պայթեցվելու են»,-ասվում է առաջին հայտարարության մեջ:
Փորձագետների կարծիքով' այս գործընթացի կազմակերպիչն Ադրբեջանի իշխանություններն են: Արևմուտքի հետ լուրջ լարված հարաբերությունների մեջ գտնվող իշխանությունը նման ճանապարհով ուղերձներ է հղում' տպավորություն ստեղծելու համար, որ եթե իշխանությունից հեռացվեն, երկիրը կհայտնվի ահաբեկիչների վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում գործող «Մեշա գարդաշլարը» և «Ջեյշուլլահ» արմատական իսլամիստական կազմակերպությունները հունվարի 29-ին հանդես էին եկել Ադրբեջանի իշխանության դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ