Հալեպում օդային ռմբակոծության հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ
Մերձավոր Արևելք
Հալեպում փետրվարի 2-ին օդային ռմբակոծության հետևանքով զոհերի թվի մասին տարբեր հրապարակումներ կան: Այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները:
Ըստ աղբյուրներից մեկի՝ միջադեպի արդյունքում 83 մարդ է զոհվել: Ռմբակոծության են ենթարկվել քաղաքի հյուսիսային շրջանները: Ակտիվիստների խոսքով' զոհերի մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են:
«Ալ Ջազիրան» Հալեպում փետրվարի 2-ին օդային ռմբակոծության զոհերի մեկ այլ թիվ է հրապարակում: Ըստ արաբական հեռուստաալիքի տեղեկությունների' 100 մարդ է զոհվել:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն իր հերթին տեղեկացնում է, որ սիրիական բանակը փետրվարի 2-ին կանխել է զինված խմբավորումների մուտքը Հալեպի անվտանգ թաղամասեր:
Հիշեցնենք, որ Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ