Սերգեյ Միքայելյանը զբաղեցրել է 9-րդ տեղը
Սպորտ
Հայաստանի առաջատար դահուկորդ, 2010 թվականի Վանկուվերի և 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Սերգեյ Միքայելյանը զբաղեցրել է 9-րդ տեղը Իտալիայի Վալ դի Ֆիեմա քաղաքում ավարտված դահուկային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցաշարում: Միքայելյանը 15x15 սքիաթլոն մրցաձևում ցույց է տվել 1 ժամ, 25 րոպե և 6,9 վայրկյան արդյունք:
Մրցաշարի հաղթող է դարձել ֆրանսիացի Ադրիեն Բեքշնայդերը Ֆրանսիայից' 1 ժամ, 24 րոպե, 27,9 վայրկյան արդյունքով:
Աշոցքցի 21-ամյա Միքայելյանը կմեկնի Սոչի, որտեղ կմասնակցի փետրվարի 7-23-ը կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին:
Սերգեյ Միքայելյանը Սոչիում մրցասպարեզ դուրս կգա փետրվարի 9-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ