Ծաղկաձորում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի դին (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել, որ Ծաղկաձորի ճոպանուղու մոտակայքում կորել է «Արմենթել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Ա. Մ.-ն. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է օգնություն:
Որոնողական աշխատանքների են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի հետախույզ-կինոլոգիական ջոկատը։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են մարզային ոստիկանության աշխատակիցներ:
Որոնողական աշխատանքների արդյունքում Ծաղկաձորի սպորտային համալիրի 3-րդ հատվածին հարակից սարալանջին' «Թթու ջուր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1978 թ. ծնված Ա. Մ. -ի (Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դին:
Հրշեջ-փրկարարները դին սարալանջից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության մեքենային:
Լուսանկարները` shamshyan.com-ի




















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ