Վանաձորում դադարեցվել է գազամատակարարումը
Հայաստան
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը փետրվարի 3-ին ժամը 11.00-ի սահմաններում դադարեցվել է: Նախնական տվյալներով, արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Լոռու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունների ուժերը ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ վթարված հատվածի հայտնաբերման, վթարի վերացման և Վանաձոր քաղաքի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից