Յանուկովիչն ընդդիմության հետ կփորձի կոնկրետացնել վարչապետի նշանակման հարցը
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս շաբաթվա ընթացքում ընդդիմության հետ կշարունակի խորհրդակցությունը` վարչապետի նշանակման խնդրի շուրջ: Այս մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը:
«Նախագահը բանակցություններ կվարի ընդդիմության ներկայացուցիչների հետ: Առայժմ Գերագույն ռադայում նախագահից ոչ մի փաստաթուղթ չկա վարչապետի պաշտոնի համար թեկնածության վերաբերյալ»,-հայտարարել է խոսնակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Յանուկովիչը պաշտոնաթող է արել կառավարությունը՝ Նիկոլայ Ազարովի գլխավորությամբ, և վարչապետի պաշտոնն առաջարկել Ուկրաինայի խորհրդարանում «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին, փոխվարչապետի պաշտոնը՝ մյուս ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին:
Ի պատասխան` Յացենյուկը հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է կազմել կառավարություն և ստանձնել երկրի իրադրության ամբողջ պատասխանատվությունը: Ըստ որում` նա բացառել է իշխանամետ Ռեգիոնների կուսակցության կողմից նախարարների նոր կաբինետ կազմելու հնարավորությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ