Freedom House-ը քննադատել է Թուրքիայում խոսքի ազատությունը
Հասարակություն
Միջազգային Freedom House կազմակերպությունը, որն ուսումնասիրում է աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատությունները, հրապարակել է հատուկ զեկույց` քննադատելով Թուրքիայում մամուլի ազատության վիճակը:
CNN Turk-ի փոխանցմամբ, զեկույցն անվանվել է «Ժողովրդավարական ճգնաժամ. Թուրքիայում կաշառակերությունը, լրատվությունն ու ուժը» ձևով:
Զեկույցի հեղինակները նշել են, որ թուրքական լրատվամիջոցները լուրջ ճնշման տակ են և այդ ճնշումներն ավելի են ուժգնացել դեկտեմբերի 17-ի գործողություններից հետո:
Freedom House-ը զեկույցի վերջում մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` «Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անձայն մնալու» մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ