Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է (լրացված)
Արտակարգ Պատահար
Փետրվարի 3-ին` ժամը 14.55-ին, տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 3-ին` ժամը 11.00-ի սահմաններում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է: Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։
Լոռու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունների ուժերը ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ` վթարված հատվածի հայտնաբերման, վթարի վերացման և Վանաձոր քաղաքի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:
Ժամը 20.30-ի դրությամբ վերականգնվել է քաղաքի միայն մի հատվածի գազամատակարումը:
Գազամատակարարման վերականգնման աշխատանքները դադարեցվել են, որոնք կվերսկսվեն փետրվարի 4-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ