Գագիկ Ծառուկյանը «ընդմիշտ լինելու է»
Հայկական Մամուլ
Երեկ մեկնարկեց այս տարվա ԱԺ առաջին քառօրյան, որն իր ներկայությամբ պատվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով հազվադեպ է խորհրդարան գալիս: Ինչպես միշտ, Ծառուկյանն այս անգամ էլ է խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց' պատճառաբանելով, թե առաջիկայում իրենց համագումարն է, որտեղ կհնչեն բոլոր հարցերի պատասխանները:
Սակայն ակնհայտ է, որ ԲՀԿ-ն միանշանակ պատասխաններ չունի հանրության հարցերին՝ Ծառուկյանի եւ նրա կուսակիցների դիրքորոշումներն ու վարքը խիստ հակասական են: Իսկ լրագրողների հարցերին պատասխանելը նշանակում էր վտանգել ԲՀԿ ստորին դասի ընդդիմադիր կեցվածքը: Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին հարցը Ծառուկյանը հորդորել է ճշտել անձամբ Քոչարյանից՝ եթե կարող են:
Հարցին, թե կսատարե՞ն Քոչարյանին, եթե վերադառնա, ասել է. «Ինձ թվում է՝ բոլորը մեզ պետք է պաշտպանեն»: Ծառուկյանը բացառել է, որ երբեւէ ԲՀԿ առաջնորդը կփոխվի, լրագրողներին զգուշացրել է, որ ինքն «ընդմիշտ լինելու է»:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ