ՀՀ ֆոնդային բորսայում ցնցումային իրավիճակ է ստեղծվել
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում անսպասելիորեն գրեթե ցնցումային իրավիճակ է ստեղծվել: Գործարքների արդյունքում մեկ դոլարի գինը կազմել է 410 դրամ: Դա այն դեպքում, երբ անցած շաբաթը ավարտվեց մեկ դոլարի դիմաց 407 դրամ փոխարժեքով:
Այլ կերպ ասած, դրամը այդ ընթացքում արժեզրկվել է միանգամից 0.75 տոկոսով: Ուշագրավն այն է, որ երեկ բորսայում դոլարի առաջարկ ոչ մի բանկ չի ներկայացրել, իսկ պահանջարկը կազմել է 2.4 միլիոն դոլար: Այդ ամբողջ պահանջարկը լրացրել է ՀՀ կենտրոնական բանկը: Որն է դոլարի այսպիսի անսպասելի «դեֆիցիտի» պատճառը, առայժմ դժվար է ասել:
Մանրամասները` «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ