Խորհրդարանի ղեկավարությունը որոշել համատարած տեսախցիկներ տեղադրել ԱԺ միջանցքներում
Հայկական Մամուլ
Երեկ խորհրդարանի միջանցքներում լայն թափով տեսախցիկների տեղադրման գործընթաց էր սկսվել: Երկու տեսախցիկ տեղադրվել էր ՀՀԿ խմբակցության դռան վերեւում, մի տեսախցիկ' դեպի ՀՀԿ տանող միջանցքում, մեկը` դեպի ՀՅԴ տանող հատվածում:
Արդեն օրվա երկրորդ կեսին բանվորները տեղափոխվեցին ԲՀԿ եւ ՕԵԿ հարկաբաժին: Թե ինչու է խորհրդարանի ղեկավարությունը որոշել համատարած տեսախցիկներ տեղադրել ԱԺ միջանցքներում եւ որքան արժե այդ «հաճույքը», դեռ հայտնի չէ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի գործավարուհին, որ ճիգեր էր գործադրում` հասկանալու, թե ինչ հարց ենք ուղղելու իր շեֆին, մեզ ներս չթողեց` պատճառաբանելով, թե Դումանյանի մոտ մարդ կա: Վերջինս չպատասխանեց նաեւ մեր հեռախոսազանգերին: Մինչ այս, խորհրդարանում բոլորը խոսում էին համատարած տեղադրվող լսող սարքերի մասին:
Մանրամասները` «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ