Հայաստանի պետական պարտքը գնալով ավելանում է
Հայկական Մամուլ
Հայաստանի պետական պարտքը գնալով ավելանում է: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2012թ. համեմատ՝ 2013-ի տարեվերջին ՀՀ պետական պարտքն ավելացել է 216 մլն դոլարով` 4 մլրդ 372 մլն դոլարից դառնալով 4 մլրդ 588 մլն դոլար: Ավելացել է նաեւ ՀՀ արտաքին պարտքը՝ 3 մլրդ 739 մլն դոլարից դառնալով 3 մլրդ 903 մլն:
Ընդ որում, այս գումարի առյուծի բաժինը կազմում է կառավարության պարտքը` 3 մլրդ 395 մլն դոլար: ՀՀ կառավարությունն այս պարտքը կուտակել է օտարերկրյա պետություններից ու միջազգային կազմակերպություններից տարատեսակ վարկեր վերցնելու արդյունքում: Ստացվում է, որ այսօրվա խնդիրները լուծելու համար Սարգսյանների իշխանությունը պարտքեր է կուտակում՝ վճարելու բեռը թողնելով հաջորդ սերունդներին: Այս իրավիճակը ոչ այլ ինչ է, քան պաշտոնական հաստատում այն իրողության, որ մեր երկիրը վարկով են պահում:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ