Շանթի ծնունդին ավելի շատ ոստիկաններ, քան ընդդիմադիրներ էին մասնակցում
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրակի օրը, առավոտ կանուխ, Օպերայի հարակից փողոցները լցված էին ոստիկանների շատ խիտ շարքերով: «Խե՞ր ըլնի»՝ օրը ցերեկով, հարցրինք մի խումբ ոստիկանների: «Հեչ, մեզ համար կանգնած ենք»: Կիրակի օրով եկել եք էստեղ կանգնել եք, որ ի՞նչ անեք՝ չնահանջեցինք մենք. «Շանթի ծնունդն է»:
Ինչպիսի հոգատարություն. ո՞վ կմտածեր, որ մեր ոստիկանությունը ոչ միայն աղոթում է ընդդիմության արևշատության համար, այլև նշում է Շանթի ծնունդը: «Դե չէ, չենք նշում, տորթ են կտրելու մի քիչ հետո՝ դրա համար»: Արժե՞ր տորթ կտրելու համար էսքան ոստիկան փողոց հանել: «Հանողը մենք չենք»:
Երբ եկավ տորթ կտրելու ու շնորհավորանքի ժամը, պարզվեց, որ Շանթի ծնունդին ավելի շատ ոստիկաններ, քան ընդդիմադիրներ են մասնակցում, ոստիկանների թիվը հարակից փողոցներում 10 անգամ գերազանցում էր մասնակիցներին: Բոլորով ասենք՝ շնորհավոր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ