44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Սպասվում է անձրև և ամպրոպ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լույս չի լինի. հասցեներ Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ 

«Ընդհուպ դատական միջամտությամբ' ապահովել ենք բյուջեի 100% կատարողական». Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյան

Հասարակություն

International media holding-ի կողմից կազմակերպած համացանցային և դեմ առ դեմ քվեարկության արդյունքում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի' տարվա լավագույն քաղաքապետ ճանաչվելու փաստը մեր թղթակցին մղեց մեկնելու երբեմնի արդյունաբերական քաղաք' ծանոթանալու գործող քաղաքապետին և նրա գործունեությանը։ Պարզվում է, որ նախքան պատվավոր մրցանակը' Հակոբ Շահգալդյանին և նրա ղեկավարած քաղաքին բազմաթիվ այլ կոչումներ են տվել' ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից' «Լավագույն Մարզական բակ»' 2-րդ հորիզոնական, 2010թ' Չարենցավանը ճանաչվեց «Լավագույն մարզական համայնք», «Դե Ֆակտո» ամսագրի կողմից' 2009 թվականի տարվա լավագույն համայնքապետ, պարգևատրում' ՀՀ վարչապետի և Պաշտպանության նախարարության հուշամեդալներով և բազմաթիվ այլ պատվավոր մրցանակներ և կոչումներ:

Շրջեցինք քաղաքի փողոցներում: Պարզվեց' ճանապարհները բավականին բարվոք վիճակում են, ըստ բնակիչներից մեկի պնդման' 2007-2013թթ. իրականացվել են շուրջ 60.000քմ ասֆալտապատման աշխատանքներ' ավարտելով կենտրոնական փողոցների ասֆալտապատումը և մասամբ լուծելով ներբակային ասֆալտապատման խնդիրը, ինչին անդրադարձ չէր կատարվել դեռևս խորհրդային տարիներից։ Ջրամատակարման և գազաֆիկացման խնդիրը լուծված է այն դեպքում, երբ անգամ խորհրդային շրջանում այս քաղաքը գազաֆիկացված չի եղել։ Նկատելի էր նաև փողոցների կոկիկ տեսքը։

«2007թ. մարտի 1-ին քաղաքապետի լիզորությունները ստանձնելուց հետո հիմնական խնդիրը համայնքային ենթակայության և պայմանագրային ձեռնարկությունների աշխատանքների արդյունավետության բարձրացումն էր, այսինքն' սանիտարական մաքրումով, կենցաղային աղբի հեռացմամբ, կանաչապատման աշխատանքներով և լուսավորության շահագործման սպասարկմամբ զբաղվող ձեռնարկությունների ստանձնած պայմանագրային պարտավորությունների իրականացումը։ Այս գործընթացի շնորհիվ բարձրացել է համատիրությունների աշխատանքի արդյունավետությունը, կատարվել է տարիների ընթացքում կուտակված շուրջ 700 բեռնատար մեքենայի աղբի և 100 մեքենաների թափքերի հեռացում։ Սահմանվել է կենցաղային աղբի ամենօրյա հեռացում, տեղադրվել են նոր աղբամաններ, ինչպես նաև մինի աղբամաններ կենտրոնական փողոցներում: Նշված ձեռնարկությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում այսօր ունենք ամենամաքուր քաղաքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում»,- հպարտությամբ նշում է քաղաքապետ Շահգալդյանը։

2010 թվականից քաղաքը լուսավոր է. ամբողջությամբ ավարտվել է գիշերային լուսավորության անցկացումը բոլոր փողոցներում և բակերում։ Ընդ որում' 2007-2013 թվականների ընթացքում փողոցային լուսամփոփների թիվն ավելի քան հնգապատկվել է, լուսավորվել են այնպիսի հատվածներ, որոնք լուսավորված չեն եղել նույնիսկ խորհրդային տարիներին, որոնցից է քաղաքի մուտք հանդիսացող «Գանգրահեր տղայի» փողոցը' հուշարձանով հանդերձ։

Չնայած ուշ ժամին' ի զարմանս մեզ, համայնքի ղեկավարն աշխատասենյակում էր։ Զրուցեցինք նաև Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ։

- Պարոն Շահգալդյան, խորհրդային տարիներին արդյունաբերական քաղաքներում իրականացվում էր հատուկ կանաչապատման ծրագիր, ինչպիսի՞ն է իրավիճակը այսօր։

-2009թ. ապօրինի հողազավթումների և անհատական բանջարանոցների վերացմանը զուգահեռ' իրականացվել են նոր ծաղկանոցների և պուրակների ստեղծման աշխատանքներ, որոնք որոշակի բարդություններ են առաջացնում' ոռոգման համակարգի չգործելու պատճառով, ինչի վերականգնումն առաջիկա ծրագրերից է։ 2007-2009թթ. ընթացքում քաղաքում ստեղծվել է մոտավորապես 2000քմ կանաչապատ տարածք։

-Հանրապետության շատ քաղաքներում ենթակառուցվածքները գտնվում են շատ վատ վիճակում: Ինչպիսի՞ պատկեր է այդ առումով Չարենցավանում:

-Վերաշահագործվել են քաղաքի 80 վերելակներից 76-ը, իսկ մնացածը նախատեսված է վերականգնել այս տարի։ Քաղաքում ստեղծվել են արդիական 5 ունիվերսալ սպորտային խաղահրապարակներ, որոնք հատկապես խթանում են մանկա-պատանեկան ֆուտբոլի զարգացումը երիտասարդության շրջանում։

Կտրուկ բարելավվել է ջրամատակարարման վիճակը, նախկին 4-6 ժամվա փոխարեն բնակչությանը մատակարարվում է 14-18 ժամ ջուր, իսկ քաղաքի շուրջ 30-%-ը' նույնիսկ 24 ժամ։

-Գիտենք, որ բյուջեի հավաքագրումները համայնքների հիմնական «հիվանդություններից» է: Ինչպե՞ս եք կարողանում ապահովել բյուջեի մուտքերը և արդյո՞ք դրական են ցուցանիշները:

-Մեր քաղաքի բյուջեն 2007 թվականին եղել է 280 մլն. դրամ: Այժմ այն 600 մլն դրամ է: Հիմնականում անպարտաճանաչ հարկատուներից եկամտահարկի և հողի հարկի գանձումներով ընդհուպ դատական միջամտությամբ' ապահովել ենք 100% կատարողական։ Նույն բյուջեի մեծացման հաշվին գնվել է 1 նոր աղբատար ավտոմեքենա և 3 ձնահեռացման սարքավորումներ և նախատեսված է ստեղծել սեփական ավտո-տեխնիկական պարկ' համայնքի կոմունալ-կենցաղային կարիքները հոգալու համար: Այդ նպատակով ստեղծվել են «Մշակույթ» և «Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ-երը, որոնց միջոցով առավել արդյունավետ և օպերատիվ է իրականցվում սանիտարական աղբահանության, ձնահեռացման, ծառաէտման և մի շարք այլ աշխատանքները։ Այս ծառայությունների իրականացումը համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից էականորեն տնտեսում է նաև բյուջեի միջոցները' ավելորդ հարկերից և վարչական ծախսերից զերծ մնալու հաշվին։ Այսպես, օրինակ «Կոմունալնիկ» Շ/Կ-ի բազայի վրա ստեղծվեց «Մշակույթ» ՀՈԱԿ-ը, որի արդյունքում 2008թ.-ի համեմատությամբ 2009թ.-ին «Մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների գծով ունեցանք 15 մլն. դրամ տնտեսում։

-Իսկ բյուջեի նման դրական արդյունքը չարենցավանցին զգո՞ւմ է իր մաշկի վրա:

-Անշուշտ զգում է: Առանձնահատուկ ուշադրության է արժանանում սոցիալական ծրագրերի իրականացումը, ինչի շրջանակներում պարբերաբար ֆինասական օգնություն է ցուցաբերվում զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, պատերազմի վետերաններին, սոցիալապես անապահովներին բյուջեից տրամադրվում է տարեկան 5 մլն դրամի օգնություն, համաֆինանսավորվում է սոցիալապես անապահովների համար գործող ճաշարանը։ Բարձրացվել է նաև քաղաքապետարանի և ենթակա ձեռնարկությունների աշխատակիցների աշխատավարձերը։

-Բացի արդյունաբերական կենտրոն լինելուց' Չարենցավանը հայտնի է նաև իր գեղեցիկ հուշարձաններով: Այսօր այդ ավանդույթը' հուշարձաններ հիմնելու, շարունակվո՞ւմ է:

-Անշուշտ, մենք ձգտում ենք ոչ միայն շարունակել, այլ ստեղծել նոր ավանդույթներ: Իմ քաղաքապետության օրոք հիմնվել են 4 շքեղ հուշակոթողներ, որոնցից ամենագրավիչը, հիմնադրված քաղաքի 60 ամյա հոբելյանի առթիվ, նվիրված է «Ազգի նվիրյալներին» և գտնվում է քաղաքի մուտքի մոտ։ Եկեղեցու բակում է կերտված Մեծ եղեռնի անմեղ նահատակների հուշակոթողը և քաղաքային պանթեոնում' արցախյան հերոսամարտիկներին նվիրված հուշարձանը։ Իսկ անցյալ տարի ավարտվել են Եղիշե Չարենցի հուշարձանի կերտման աշխատանքները, որը տեղադրված է կենտրոնական հրապարակում։

-Շատ համայնքներում դժգոհություններ են հնչում, որ համայնքապետերն աշխատում են փակ և համայնքային կյանքի համայնապատկերը հասանելի չէ բնակչության համար: Ինչպիսի՞ն է իրավիճակը Ձեր քաղաքում:

-Քաղաքապետարանի աշխատանքները մանրակրկիտ լուսաբանվում են տեղական հեռուստաընկերության միջոցով, իսկ ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը զետեղվում է քաղաքի մարդաշատ վայրերում այդ նպատակով տեղադրված 6 տեղեկատվական ցուցատախտակների միջոցով, ինչի շնորհիվ քաղաքապետարանը արժանացավ լավագույն հրապարակային գերատեսչության անվանակարգին և պարգևատրվեց խորհրդանաշական Ոսկե Բանալիով դեռ 2007թ-ին, ինչից հետո այդ աշխատաոճը հետևողականորեն կատարելագործվում է' համայնքի ակտիվ բնակչությանը ներգրավելով համայնքային գործընթացներին։

Վերջում քաղաքապետը մեզ տրամադրեց կատարված աշխատանքների բավականին նշանակալի ցանկ և առաջարկեց շրջել քաղաքում' համոզվելու համար: Ահա այդ ցանկը'

• 35 հարթ տանիքների հիմնանորոգում, թեք տանիքների ընթացիկ նորոգում
• Քոթեջների թաղամասի, 1-ին Ա թաղամասի 2-րդ և 4-րդ շենքերի գազֆիկացում, իսկ 6-րդ թաղամասի 29 շենքինը ընթացքում է
• Ամենածանրաբեռնված և դժվար անցանելի Թումանյան փողոցի լայնացում- 3մլն դրամ
• Բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգում շուրջ 150 հատ, 33մլն, ինչը շարունակական կլինի այս և հետագա տարիների ընթացքում
• Մշակույթի տան հիմնանորոգման ավարտ, վերագործարկում, լոկալ ջեռուցման համակարգի և կաթսայատան կառուցում-48մլն
• V մ/մանկապարտեզի հիմնանորոգում-50մլն
• 8-րդ Մ/Մ-ի հիմնանորոգում - 200 մլն. դրամ
• Քաղաքային գրադարանի հիմնանորոգում -8.2 մլն.
• Բոլոր բարձրահարկ բազմաբնակարանային շենքերի շքամուտքերի և պատուհանների տեղադրում, Էլեկտրոցանցի և Արմենթելի հետ համագործակցության արդյունքում բազմաբնակարան մուտքերի մալուխների վերականգնում և արդիականացում։
Շարունակական
• Շենքերում արված ջերմամեկուսացման աշխատանքների արդյունքում սառեցումների բացառում։
• Բակերում 20 զրուցարան-տաղավարների տեղադրում, հների վերականգնում
• Թաղամասային արահետների, աստիճանների և հենապատերի հիմնանորոգում
• Ջրհորդանների, ջրագծերի, կոյուղագծերի և խողովակաշարերի վերականգնում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավորՊետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակելՍպասվում է անձրև և ամպրոպՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԼույս չի լինի. հասցեներՈ՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը
Ամենադիտված