Հույս ունենք վրեժ լուծել Բրազիլիայի հավաքականից. Չավի
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավին հույս է հայտնել, որ աշխարհի առաջնության ընթացքում իր թիմը կկարողանա ռևանշի հասնել Բրազիլիայի ընտրանու նկատմամբ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում պարտվելու համար:
Հիշեցնենք, որ Դել Բոսկեի թիմը որոշիչ խաղում պարտվել էր 3:0 հաշվով:
«Հույս ունենք վրեժ լուծել, ինչո՞ւ չէ, եզրափակչում: Աշխարհի առաջնությանն ամեն ինչ կարող է պատահել: Մեզ հեշտ խումբ բաժին չի ընկել: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչում ամեն ինչ մեր դեմ էր: Բրազիլիան այդ ժամանակ մեզանից լավն է: Այժմ գիտենք, թե ինչպես խաղալ նման եղանակային պայմաններում և ինչ սպասել Բրազիլիայի դեմ խաղում»,-Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ