Ուզում եք բերել այստեղ ու «սպիսատ» անել. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները նախագիծ են ներկայացրել խորհրդարանի քննարկմանը, որով առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի գազի գնի հետ կապված խնդիրները:
Նախագծի քննարկումը շարունակվեց նաև այսօր:
Ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Երեկ այստեղ բարձրացված շատ կոնկրետ նախագծի մասին, որը ներառում է շատ կոնկրետ հարցեր, մեծամասնության որոշ պատգամավորներ իրենց ելույթներում փորձեցին ուղղակիորեն խեղաթյուրել բարձրացված հարցի բովանդակությունը, այն տեղափոխելով բոլորովին ուրիշ դաշտ և զբաղվելով բացահայտ դեմագոգիայով: Հարգելի′ գործընկներ, խնդիրը շատ պարզ է. չորս քաղաքական ուժ` ներկայացնելով որոշման նախագիծ, ցանկանում են ստանալ մի քանի հստակ հարցի հստակ պատասխան»,-ասաց Զոհրաբյանը և հաջորդականությամբ ներկայացրեց հարցերը:
«Որտեղի՞ց է գոյացվել 300 մլն դոլար պարտքը, որը հիմա, կներեք այս բառի համար, ուզում եք բերել այստեղ ու սպիսատ անել, երկրորդ` տարբերությունը սահմանի և սպառողին հասնող գազի գնի միջև և երրորդ` ինչո՞ւ կնքվեց մի պայմանագիր, որը մինչև 2043 թվականը ՀՀ-ին սարքելու է պատանդ` սահմանափակելով նրա գործողությունները, սահմանափակելով հաջորդ խորհրդարանի քայլերը»,-ասաց պատգամավորը:
Վերջինիս խոսքով՝ «սրանք հարցեր են, որոնց պատասխանները իրավունք ունի ստանալ այն քաղաքացին, ով հունվարի առաջին օրերին մոլորված կանգնած էր դրամարկղերում և չէր կարողանում վճարել իրենց գազի դիմաց»:
«Ես հասկանում եմ, որ այս կառավարությանը դա բացարձակապես չի հուզում, որովհետև այս կառավարության քաղաքական մոտիվացիաները բոլորովին այլ են. նրանք ոչ մի առնչություն չունեն ՀՀ-ի շահի, իրավունքի հետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ